Հայերեն   English   Русский  

Քաշաթաղում հավի միս ուտելու հետևանքով քաղաքացիներ են թունավորվել


  
դիտումներ: 161

Նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ժամը 13:35-ին սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Քաշաթաղի շրջանի բնակչուհի 62-ամյա Ս. Ա.-ն, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ 25-ամյա Կ. Մ.-ն, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ 24-ամյա Զ. Կ.-ն և Շահումյանի շրջանի բնակչուհի 26-ամյա Ա. Մ.-ն:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նոյեմբերի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հավի միս ուտելու հետևանքով:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: