Հայերեն   English   Русский  

Նախագահի հրամանագրով Արթուր Մարտիրոսյանն ու Տիգրան Եսայանը նշանակվել են Ոստիկանության պետի տեղակալներ


  
դիտումներ: 260

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որով ՀՀ Ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել Արթուր Մարտիրոսյանն ու Տիգրան Եսայանը: Հրամանագրերում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.Արթուր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: