Հայերեն   English   Русский  

Երևանում կայացել է շաշկու աշխարհի գավաթի խաղարկությունը


  
դիտումներ: 207

Նոյեմբերի 23-26-ը Երևանում անցկացվեց շաշկու 64-րդ աշխարհի գավաթի խաղարկությունը:

Ստուգատեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար Հայաստան էր ժամանել շաշկու միջազգային ֆեդերացիայի 64-րդ սեկցիայի նախագահ Ալեկսեյ Շոնինը: Մրցաշարին մասնակցում էին 70-ից ավելի մարզիկներ 12 երկրներից, ուժեղագույն գրոսմայստերներ, միջազգային վարպետներ: Նրանց մեջ էին 4 աշխարհի նախկին չեմպիոններ, աշխարհի գավաթակիրներ և Եվրոպայի չեմպիոններ՝ Վլադիմիր Սկրաբովը, Սերգեյ Բելոշեևը, Յուրի Կորալևը, Միխայիլ Գարյունովը (բոլորն էլ Ռուսաստանից):

շաշկի 2019

Կայծակնային ժամանակակարգում 3+2 ձևաչափում hաղթող ճանաչվեց Վլադիմիր Սկրաբովը, 2-րդ տեղում էր Սերգեյ Բելոշեևը, իսկ 3-6-րդ տեղերը հավասար միավորներով կիսեցին ` Միխայիլ Գարյունովը, Անտոն Բելիկովը և Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ, Նշան Ալավերդյանը: Ցավոք, Նշանի գործակիցը ցածր էր, և նա 65 մասնակիցների մեջ գրավեց 6-րդ տեղը :

Արագ ժամանակակարգում 8+4 ձևաչափում հաղթեց Սերգեյ Բելոշեևը, արծաթե մեդալը բաժին հասավ Անտոն Բելիկովին, իսկ բրոնզը` Վլադիմիր Սկրաբովին: Այստեղ նույնպես 2-5-րդ տեղերը կիսեց Նշան Ալավերդյանը, բայց գործակցի պատճառով գրավեց 5-րդ հորիզոնականը:
Աղջիկների հաշվարկում կայծակնային խաղում հաղթեց Նիժենկո Օլգան, իսկ արագում` Օլգա Խուբարևան, որին կայծակնայինում հաղթեց Նշան Ալավերդյանը և, ամենաբարձր արդյունքը գրանցելով, արժանացավ գավաթի և դիպլոմի` լրացնելով

շաշկի 2019

նաև FMJD վարպետի նորման : Նշանը հավասար պայքար մղեց աշխարհի ուժեղագույն շաշկիստների հետ, նրանց հավասար միավորներ հավաքեց, իսկ կայծակնայինում հաղթեց 6 խաղերում. 6 հաղթանակ ուներ նաև Վլադիմիր Սկրաբովը: Իսկ եզրափակչում կայծակնայինում հաղթեց գրոսմայստեր Օլգա Խուբարևային, Սերգեյ Բելոշեևի հետ մեկ պարտիայում գրանցեց ոչ-ոքի, իսկ ռապիդում 1-1 ավարտեց հանդիպումը փորձառու ՅուրիԿոռոլևի հետ, որը 2 ժամանակակարգերով էլ վերջնական հաշվարկում ավելի ցածր տեղեր զբաղեցրեց: Մինչև 8 տարեկանների հաղթող դարձավ Իշխան Մանուկյանը, 10 տարեկանների կայծակնայինում Ալեքսանդր Սանթրոսյանը, արագում Տիգրան Հակոբյանը: Մինչև 27 տարեկանների պայքարում կայծակնայինում հաղթող ճանաչվեց Սամվել Ազիբեկյանը, իսկ արագում` Դավիթ Պողոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: