Երեք կանայք մեղադրել են ԵՄ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչին սեռական ոտնձգության մեջ
Նիկոլ Ֆոգելի, Յանա Սոլիսի և Նատալի Սեփթի մեղադրանքները Սոդլանդի հասցեին հրապարակվել են Portland Monthly հանդեսում: Բոլոր դեպքերը, որ նկարագրել են նրանք, տեղի են ունեցել մինչև ԵՄ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակվելը:
Կանայք հայտնել են, որ Սոդլանդը համբուրել է կամ փորձել է դա անել առանց իրենց համաձայնության, իսկ նրանցից մեկի առջև մերկացել է մինչև գոտկատեղը: Երեքն է հայտարարել են, որ Սոդլանդին մերժելուց հետո նա վրեժխնդիր է եղել մասնագիտական առումով:
Ինքը՝ Սոդլանդը հերքել է մեղադրանքները:
«Բիզնեսում և քաղաքացիական ասպարեզում կարիերայիս տասնամյակների ընթացքում իմ վարքագիծը կարող են բնորոշել հարյուրավոր աշխատակիցներ և գործընկերներ, որոնց հետ աշխատել եմ անհամար իրավիճակներում: Այդ սուտ պնդումները անցանկալի հպումների և համբույրների մասին մտացածին են, և կարծում եմ ուղղորդվել են քաղաքական նպատակներով»,- մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները Սոդլանդի հայտարարությունը:
Նրա փաստաբան Ջիմ Մակդերմոտը մեղադրել է կանանց նախագահ Դոնալդ Թրամփի իմթիչմենթի գործընթացի շրջանակներում ցուցմունքներ տվող Սոդլանդի նկատմամբ վստահությունը վնասելու փորձի համար:
«Հաշվի առնելով ձեր ենթադրյալ պատմության ժամկետները՝ կարելի է խելամիտ եզրակացություն անել, որ դուք փորձում եք ազդել մշտական ներկայացուցիչ Սոդլանդի՝ որպես իմփիչմենթի հետաքննությունում վկայի հեղինակության վրա»,- հայտնել է նա ԶԼՄ-ներին:
Սոդլանդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենքի ընթավակարգի շրջանակներում տարվող հետաքննությունում հանգուցային վկաներից մեկն է: