Հայերեն   English   Русский  

​Շոտլանդիայի իշխանությունները պատրաստվում են երկրի անկախության հարցով նոր հանրաքվեի


  
դիտումներ: 655

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթեջենը խոստացել է հանրաքվե անցկացնել Շոտլանդիայի անկախության հարցով և բրեքսիտի նոր քվեարկություն, որը, իր կարծիքով, երկիրը անկման կհասցի: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:

«Եկել է ժամանակը Շոտլանդիայի ապագան վերցնելու Շոտլանդիայի ձեռքը»,- հայտարարել է Սթերջենը բրիտանական արտահերթ ընտրությունների շեմին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած «Դադարեցնել բրեքսիտը» միջոցառման ժամանակ:

Սթերջենը մեղադրել է Մեծ Բրիտանիայի հիմնական կուսակցություններին երկիրը «մշտական քաոսի» վիճակում պահելու համար: Բացի այդ, նրա կարծիքով, այնպիսի վարչապետի պարագայում, որպիսին Բորիս Ջոնսոնն է, «վատագույնն առջևում» է: Նա Ջոնսոնին բնութագրել է որպես «վտանգավոր և ոչ պիտանի [Բրիտանիայի վարչապետի] պաշտոնի համար»:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Սթերջենը մտադիր է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն գլուխ բերել 2020 թվականին: Ի դեպ, 2014 թվականին Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվերի արդյունքներով բնակչության 55 տոկոսը քվերակել է այն Մեծ Բրիտանիայի կազմում թողնելու օգտին:

Իսկ 2019 թ. սեպտեմբերին հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի բնակչության գրեթե կեսն ընդունել է Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեի իրավունքը Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: