Վրաստանի իշխանությունները խոստացել են ցրել ցուցարարներին, եթե նրանք փակեն ճանապարհները
«Ցույցը կցրվի, եթե նրանք սկսեն փակել ճանապարհները և անհարմարություն ստեղծեն քաղաքացիների համար, պաշարեն անբողջ քաղաքը: Ի՞նչ պետք է անենք, գնանք տուն, ցրվենք, գնանք քնելո՞ւ: Մենք չենք թողնի փայտ և վառելիքի տարաներ բերել, դա նորմալ չէ: Թող բնակչությանը չվերադարձնեն 90-ական թվականներ: Ասում էին՝ իբր իրենց հատուկ մրսացնում են: Մենք ասացինք նրանց, որ գեներատորներ բերեն, էլեկտրավառարաններ, հակառակն ենք ասել՝ կօգնենք նրանց: Բայց ոչ, նրանք ցանկանում են փայտ և տակառներ, հարայ-հրոց են ուզում»,- ասել է Վախթանգ Գոմելաուրին:
ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ քաղաքական պայքարը պետք է փողոցից տեղափոխվի խորհրդարան, և նշել է, որ իշխող կուսակցությունը երկխոսության մեջ կմտնի ընդդիմության հետ:
Հիշեցնենք, որ այսօր պետք է տեղի ունենա խորհրդարանի լիագումար նիստը: Ընդդիմությունը խոստացել է պիկետ անել խորհրդարանի շենքի մոտ: Ոստիկանությունը նախապես պողպատե կառուցվածքներով փակել է խորհրդարանի շենքի մուտքերը: