Մեծ Բրիտանիայում հնարավոր են համարում Եղիսաբեթ II թագուհու հրաժարումը գահից
Այդ մասին բաց չեն խոսում, սակայն 93-ամյա միապետի շրջապատում նկատում են, որ թագուհու լիազորություններն աստիճանաբար անցնում են արքայազն Չառլզին: Օրինակ՝ 71-ամյա որդին ավելի ու ավելի հաճախ է փոխարինում թագուհուն պաշտոնական միջոցառումներում, իսկ Եղիսաբեթը մնում է իր նստավայրում: 2018 թ. նա 283 միջոցառում է անցկացրել, 2016-ին՝ 332, իսկ Չառլզը ստանձնել է 507 միջոցառման մասնակցությունը:
«Չառլզը բարձրացել է նոր մակարդակի, նա թագավոր է ամեն ինչով, բացի անունից»,- ասվում է թերթի հրապարակման մեջ:
Թերթի զրուցակիցները ենթադրում են, որ թագուհին կարող է հրաժարվել գահից մինչև իր 95-ամյակը, որը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 21-ին: Հիշեցնենք, որ թագուհին գահ է բարձրացել 1952 թվականին: