Հայերեն   English   Русский  

​Մի երկ՞ու


Արմեն Հակոբյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 163

(սկիզբը՝ պատիս նախորդ գրառումներից մեկում)

Եվ այսպես՝ կեցցե՞ վիճակագրությունը, որը արդեն երևի էլ չի նկարում: Չէ, լուրջ եմ ասում: Օրինակ, մարդն ամենօրյա ռեժիմով ասում էր, թե վիճակագրական տվյալները նկարված են, կեղծ են, սուտ են: Փոխեցին վիճակագիրների՞ն, թե ԱՎԾ պետին: Ո՛չ՛ իհարկե: Ընդամենը բռնեցին ու փոխեցին այդ մարդու դիտանկյունը. եթե Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դիրքերից էր նայում ու ասում՝ տնտեսության, տնտեսական աճի վերաբերյալ վիճակագրական տվյալները նկարած են ու կեղծ, ապա հիմա, երբ ՆՈՒՅՆ Նիկոլ Փաշինյանը իշխանության բարձունքից է նայում, ՆՈՒՅՆ վիճծառայության գրած թվերը արդեն հավաստի են, համոզիչ, աներկբա:

Տեսնո՞ւմ եք, որ ընդամենը պետք էր փոխել մարդու դիտանկյունը, և՝ խնդրեմ: Այլ հարց է, որ մեկ անձնավորության կամ թեկուզ մեկ ու մի խումբագրաչափ անձանց դիտանկյունը փոխելու համար մի ամբողջ երկիր ու հասարակություն բավականին թանկ է վճարում և դեռ վճարելու է:

Այ, ասում եք՝ տնտեսական 7.1 % ա՜ճ, 7 ու 1 տասնորդական ա՜ճ: Կամ, լավ, չեք ասում, այլ շարունակ լսում եք, օրինակ Նիկոլ Փաշինյանից: Եվ ի՞նչ, դա լսելուց հետո ձեր սիրտն այնպես է ջերմանում, որ այլևս ջեռուցման ու համապատասխան ծախսեր կատարելու կարիք չունե՞ք: Եկեմուտներդ շա՞տ է ավելացել... կրկնապատկված բարձրաշխատավարձով ֆռֆռացող անձեռնահաս նախարարների, նրանցից ավելի անձեռնահաս դեպուտատների, «քայլական» նախարարներին կոֆե դնող ու դրա համար աստղաբաշխական պրեմիաներ ստացող գործավարուհիների հետ համեմատած:

Չէ՛, չի ավելացել: Հա, ինչ-որ փշրանքներ նետել են, օրինակ, ուսուցիչներին: Բայց դա դեռ նրանց քթներից են բերելու նույն իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանն ու Արևիկ Անափիոսյանը ողջ լինեն:
Չշեղվենք: Տնտեսական 7.1 տոկոս աճի ցուցանիշը, ասենք, ընդունեցինք: Ի գիտություն: Դա մե՞ծ ցուցանիշ է: Իհարկե՝ ո՛չ: Հեղափոխակա՞ն շարժ է: Չէ՛ ու կրկին՝ ո՛չ: «Հակահեղափոխական» ժամանակներում և տարիներին էլ էր այդ սահմաններում: Ու առհասարակ, երկնիշ աճն է ընդունելի մեր իրողություններում ու պայմաններում, բայց դա էլ միայն Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին էր հնարավոր:

Նախ, 7.1 % աճը է՛ն ցուցանիշը չէ: Երկրորդ, հարցրեք քիչ թե շատ նորմալ տնտեսագետի, որ միայն թվին չի նայում, այլև՝ բովանդակությանը: Նա ձեզ կասի, որ իրական կամ որակական ցուցանիշը շատ ավելի համեստ է: Իսկ մնացած տոկոսիկների մեծ մասն էլ ապահովում են խաղային բիզնեսներն ու ավտոխլամի վայրենի ներկրումը:
Հա, բայց ուրիշ հարցեր էլ կան, սիրելի հայրենակիցներ ջան:
Այո, հենց հայրենակիցներ, անկախ ամեն ինչից, ամենից առաջինն, անկախ այն բանից, որ ձեր պաշտած իշխանավորները ձեզ կիսագրագետ կամ անգրագետ պողոսներ են համարում:
(շարունակելի)





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: