Հայերեն   English   Русский  

​Բելառուսի ներկայացուցիչը հաստատվել է ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում


  
դիտումներ: 508

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները հաստատել են գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչին: Այդ մասին այսօր Բիշկեկում լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունները կստանձնի 2020 թ. հունվարի 1-ին: Սեմերիկովի խոսքով՝ երկրների առաջնորդները շնորհավորել են Զասին նշանակման կապակցությամբ:

Սեմերիկովը հիշեցրել է, որ Զասը գլխավոր քարտուղար է նշանակվել երկրների ռոտացիայի ռուսերեն այբուբենի հաջորդականության սկզբունքով: Մինչ այս Հայաստանի հերթն էր, 2020 թվականից՝ Բելառուսի:

Հիշեցնենք, որ 2018 թվականից ՀԱՊԿ-ն ղեկավարում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել գլխավոր քարտուղարի պաշտոնից Երևանի կողմից՝ պայմանավորված նրան վերագրվող մեղադրանքով, այն է՝ պետական հեղաշրջման փորձ 2008 թվականին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: