Հայերեն   English   Русский  

Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա. Սամվել Ֆարմանյան


  
դիտումներ: 76

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա և պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետևյալ երեք առանցքային հանգամանքներով պայմանավորված.

1. Քաղաքական իրավիճակի փոփոխություն. Հայկ Մարությանը, ակնհայտորեն, այլևս չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը:

2. Հայկ Մարությանը կատարելապես ձախողել է իր նախընտրական խոստումները և ապացուցել իր լիակատար անկարողությունը, իբրև քաղաքագլուխ:

3. Ներքաղաքական կյանքը, ցավոք, ընթանում է հետագա ապակայունացման ուղիով, իսկ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են ներքաղաքական կյանքը զերծ պահել հետագա հավանական ապակայունացումից:

Հ.Գ. Ճիշտ կլինի դա անել հիմա` մինչև ամանոր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: