Հայերեն   English   Русский  

Էջմիածնում ինքնաձիգով և «Մակարով» ատրճանակով աղմկահարույց կրակոցների գործով կալանավորվել է BMW-ի 25-ամյա վարորդը (ֆոտո)


  
դիտումներ: 141

Էջմիածնում ինքնաձիգով եւ «Մակարով» տեսակի ատրճանակով նոյեմբերի 17-ին տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների գործով կալանավորվել է BMW-ի 25–ամյա վարորդը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նոյեմբերի 26-ին դատաանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել Էջմիածին քաղաքի բնակիչ, 25-ամյա Արգիշտի Այվազյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է նոյեմբերի 14-ին Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանի նկատմամբ սպանության փորձին մասնակից լինելու մեջ:

Ոստիկանները պարզել էին, որ հայտնաբերված BMW-ն պատկանում է Ա. Այվազյանին: Նշենք, որ նոյեմբերի 17-ին ոստիկանները Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի վարչական տարածքում հայտնաբերել էին BMW մակնիշի 36 AC 576 համարանիշի ավտոմեքենան:

Ոստիկաններն ու քննիչներն ունեին կասկածներ, որ նոյեմբերի 14-ին Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Առաքելյանի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա (ով, ի դեպ, եղել էր ղեկին) կրակոցներ էին արձակել հայտնաբերված BMW-ի միջից: Քննիչի որոշմամբ BMW-ն տեղափոխվել էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշված ավտոմեքենան հաշվառված է Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արգիշտի Այվազյանի անվամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: