Հայերեն   English   Русский  

​Ալբանիայի երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը անցնում է 750-ից


  
դիտումներ: 443

Այսօր՝ Ալբանիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է հաշվետվություն երկրաշարժից հետո բժշկական օգնության դիմածների թվաքանակի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Telegrafi գործակալությանը, ըստ տվյալ հաշվետվության, նոյեմբերի 26-ի երկրաշարժից հետո բժշկական օգնության է դիմել 750 վիրավոր անձ, որոնցից 660-ը՝ Տիրանայի զինվորական հոսպիտալ և Դուրրեսում:

Վիրավորներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են: Եվս 65-ը կայուն վիճակում են, սակայն առայժմ ստիպված եմ մնալ մասնագետների հսկողության տակ:

Ներկայումս բոլոր կարիք ունեցողները կարող են օգնության համար դիմել բժիշկներին օրվա ցանկացած ժամին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: