Հայերեն   English   Русский  

Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶ» չի նվիրաբերել քաղաքապետարանին. հերքում


  
դիտումներ: 289

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հերքում է այն տեղեկությունները, որ Խաչատրյանը 20 ԿամԱԶ նվիրաբերել Երևանի քաղաքային տնտեսությանը:

«Այսօր «Ժամանակ» թերթը հրապարակել է «Շռայլ «բարերարը». Քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է» վերտառությամբ հոդված, որը լայն տարածում է ստացել ԶԼՄ-ներում։

Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ «քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է»:

Որպես Գագիկ Խաչատրյանի լիազորված ներկայացուցիչներ, հայտնում ենք, որ նշյալ հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ շահարկումներից, որոնք կարող են անուղղակի ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա»,-ասված է հերքման մեջ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: