Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայի նախկին վարչապետ Նակասոնեն վախճանվել է 101 տարեկան հասակում


  
դիտումներ: 273

Վախճանվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուհիրո Նակասոնեն, տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով NHK հեռուստակայանին:

Նշվում է, որ լրացել էր նրա 101 տարին:

2019 թվականի տվյալներով՝ նա աշխարհի պետությունների և կառավարությունների ողջ մնացած նախկին ղեկավարների թվում ամենատարեցն էր, ինչպես նաև երկրորդը Ճապոնիայի պատմության մեջ կառավարության ղեկավարի կյանքի տևողությամբ:

Նակասոնեն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1982 թ նոյեմբերի 27-ից մինչև 1987 թ. նոյեմբերի 6-ը և հայտնի է եղել 1980-ական թթ. իր սերտ կապերով ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: