Հայերեն   English   Русский  

Հայաստանը փորձում է փոխառել նորմեր, որոնք Եվրոպան վաղուց սխալ է համարում. Լարիսա Ալավերդյան


  
դիտումներ: 84

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Դեմոկրատիան և կոնֆլիկտների կանխումը հասարակությունում» միջազգային համաժողովի ընթացքում Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Հայաստանը փորձում է փոխառել որոշակի նորմեր, որոնք Եվրոպան վաղուց արդեն մերժել է՝ դրանք սխալ համարելով։

Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է հետտոտալիտարիզմի փուլում, եւ միաժամանակ ձգտում է պոտսմոդեռնիզմի, որը Եվրոպայում ճգնաժամ է ապրում։

«Չկա միասնական, ունիվերսալ մոդել, որը կարելի է կիրառել բոլոր հասարակությունների նկատմամբ։ Միշտ կարևոր է հաշվի առնել պետությունների իրողությունները, որտեղ կիառվում են բարեփոխումների այս կամ այն մոդելները, և հասարակության՝ փոփոխությունների պատրաստակամությունը։ Կարեւոր է նաև աշխատել քաղաքական մշակույթի բարձրացման ուղղությամբ, այլապես մենք ոչ միայն չենք լուծի խնդիրները, այլև նորերը կստեղծենք»,-ասել է նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: