Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիան կոչ է արել Իսրայելի նոր կառավարությանն անհապաղ լուծել Պաղեստինի հետ խաղաղության հարցը


  
դիտումներ: 844

Ֆանսիական իշխանությունները կոչ են անում Իսրայելի նոր կառավարությանն անհապաղ քայլեր ձեռնարկել պաղեստինյան պետության հետ բոլորի համար ընդունելի և վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Լորան Ֆաբիուսը: Գրում է Russian.rt.com-ը:

“Ֆրանսիան տեղյակ է Իսրայելի խորհրդարանական ընտրություններում "Լիկուդ" կուսակցության հաղթանակի մասին և շնորհավորում է այդ կապակցությամբ Բենիամին Նեթանյահուին: Ֆրանսիան կշարունակի երկխոսությունը նոր կառավարական կոալիցիայի հետ` մասանվորապես տարածաշրջանային և անվտանգության հարցերի, ինչպես նաև երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերի շուրջ”, - հայտարարել է Ֆաբիուսը:

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ միայն կենսունակ և սուվերեն պաղեստինյան պետության ստեղծումը, որը գոյություն կունենա Իսրայելի կողքին խաղաղ և անվտանգ պայմաններում, թույլ կտա կայունություն և ծաղկունք ապահովել Մերձավոր Արևելքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: