Հայերեն   English   Русский  

2018 թվականին 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 8.6%-ով. Բաբկեն Թունյան


  
դիտումներ: 232

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականին 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 8.6%-ով կամ 2.2 տոկոսային կետով և կազմել 23.5%։

23.5% աղքատության մակարդակը նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել:

Ստորև բերված գծապատկերը ցույց է տալիս 2009թ.-ի մեթոդաբանությունից բխող երեք աղքատության գծերը՝ 2018 թվականի գներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: