Հայերեն   English   Русский  

​Զոհերի թիվը Ալբանիայում հասել է 49-ի


  
դիտումներ: 526

Ալբանիայում զոհերի թիվը ավերիչ երկրաշարժից հասել է 49-ի, փրկարարական աշխատանքներն աստիճանաբար ավարտվում են: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի խոսքով՝ գիշերը գտել են ևս երեք զոհվածների մարմիններ:

Առողջապահության նախարար Օգերտա Մանաստիրլյուն հայտնել է, որ երեքշաբթի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 2 հազար մարդ: Ավելի վաղ հայտնում էին 650 տուժածների մասին, սակայն այժմ իշխանությունները նոր տվյալներ են ստացել բուժհաստատություններից:

Երկրաշարժը՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի ունեցավ երեքշաբթի գիշերը: Էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Տիրանայի և մեծությամբ երկրորդ քաղաք Դուրրեսի միջև: Ալբանիայի հազարավոր մարդիկ մնացին անօթևան. Նրանց տները փլվել են:

Եվս մի ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ հինգշաբթի Ալբանիայի Դրաչա քաղաքի շրջանում: Երկրաշարի ուժգնությունը գնահատվեց 5,1 բալ Ռիխտերի սանդղակով: Էպիկենտրոնը գտնվում էր 2 կմ խորությամբ Դրաչայից 25 կմ հեռավորության և մայրաքաղաք Տիրանայից 48 կմ հեռավորության վրա: Տեղեկություններ երկրորդ երկրաշարժից տուժածների մասին չեն ստացվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: