Հայերեն   English   Русский  

«Ռոման» հաղթեց «Վերոնային», Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ


  
դիտումներ: 471

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Վերոնային»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը մրցակցին պարտության մատնեց 3։1 հաշվով։


«Ռոմայի» կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը և նրան փոխարինած արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին և գոլի հեղինակ դարձավ ավելացված ժամանակում:
«Ռոման» 28 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: