Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են 27 ոչխար
դիտումներ: 122
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կետրոնում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին:
Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում դեկտեմբերի 1-ի ժամը 05։30-ի սահմաններում գայլերը հոշոտել են Աշոտ Խ.-ին պատկանող 27 ոչխար, 13-ին վնասել, իսկ 10-ը կորել են: