Հայերեն   English   Русский  

Ռուսաստանում առեղծվածային լույս լուսավորել է երկինքը (տեսանյութ)


  
դիտումներ: 990

Ռուսաստանում գիշերային երկինքը լուսավորվել է լույսի հանկարծակի առկայծմամբ, ինչը մարդկանց մոտ ոչ երկրային գործողությունների վերաբերյալ կասկածներ է առաջացրել:

Փորձագետները հայտնում են, որ Ստավրոպոլը լուսավորած կապույտ և սպիտակ լույսը անբնական է:

Տարօրինակ առկայծումը որևէ ձայնով չի ուղեկցվել: Առկայծման հետևանքով քաղաքի լույսերը կարճ ժամանակով անջատվել են:

Եղանակային փորձագետները և գիտնականները չեն կարողացել բացատրել տարօրինակ ֆենոմենը:

Սակայն նրանք համաձայնվել են, որ առեղծվածային լույսի աղբյուրը երկրի վրա է:

Առկայծման առաջացման վերաբերյալ ենթադրությունները ներառում են՝ ռազմական փորձը, էլեկտրական ցանցի անսարքությունը, հյուսիսափայլը, երկնաքարը և նույնիսկ այլմոլորակայինները:

Առաջին անգամ չէ, որ Ռուսաստանում տարօրինակ լույսեր են առկայծում: Անցած տարվա նոյեմբերին անբացատրելի, 11 վայրկյան տևողությամբ առկայծում է տեղի ունեցել Եկատերինբուրգում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: