Հայերեն   English   Русский  

Մեկնարկում է «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների» մրցույթը


  
դիտումներ: 1027

Մեկնարկում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինավոցիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների» մրցույթը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ծրագրի ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարարական և ստեղծագործական բիզնես գաղափարներ ունեցող ցանկացած կազմակերպություն և անհատ:

Հայաստանում մրցույթը իրականացվում է 2014 թվականից: Ֆրունզիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ այս տարի ևս նախատեսվում է հավաքագրել մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող մինչև 80 բիզնես գաղափարներ և նախատիպեր:

«Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերին: Կընտրվեն լավագույն 4 ծրագրերը: բոլոր 4 հաղթողները կստանան մինչև 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային պարգև, իսկ նրանցից մեկը, որը կճանաչվի ազգային հաղթող, կմասնակցի նաև Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա Cleantech Open գլոբալ բիզնես ֆորումին»,- ասաց Ֆրունզիկ Ոսկանյանը:

Այս տարիը ծրագիրը նախատեսում է խրախուսական 2.000 դոլար տրամադրել կին մասնակցիներին:

Մրցույթի միակ սահմանափակումն այն է, որ մասնակիցը պետք է լինի Հայաստանի բնակիչ, իսկ ծրագիրը համապատասխան լինի Հայաստանի պայմաններին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: