Հայերեն   English   Русский  

Դատախազությունը ևս անդրադարձել է Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու փաստին


  
դիտումներ: 125

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով: Ուղարկվել է նաև դեպքի վերաբերյալ «ECONEWS.AM» լրատվական կայքի համապատասխն հրապարակումը` դրանում նշված՝ դեպքին վերաբերող հանգամանքները ևս քննության առարկա դարձնելու համար»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: