Հայերեն   English   Русский  

​«Իրատես». ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել


  
դիտումներ: 201

«Իրատես» թերթը գրում է.

Ասում են, թե իշխանությունները` Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, արևմտյան վեկտորի հետ սկսել են լուրջ խնդիրներ ունենալ: ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. տիկին դեսպանը հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի:

Ավելի ծանր են հարաբերությունները անգլիական «գետնին» վրա. ո՛չ Հայաստանը Միացյալ թագավորությունում (ՄԹ) դեսպան ունի, ո՛չ էլ ՄԹ-ն` Հայաստանում: Ավելին` ժամանակներ առաջ Մեծ Բրիտանիա այցելած Զոհրապ Մնացականյանը չի հանդիպել ՄԹ արտգործնախարարի հետ։ Բավարարվել է եվրոպական հարցերով նախարարի հետ հանդիպմամբ:

Ոմանք դա բացատրում են նաև արքայական ընտանիքի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Արմեն Սարգսյանի նկատմամբ մեր իշխանությունների փափուկ ռեպրեսիայի քաղաքականությամբ, որով վերջինիս թույլ չեն տալիս իրականացնել առանց այն էլ չունեցած լիազորությունները:

Ի դեպ, առժամանակ առաջ Արմեն Սարգսյանի հետ հոգևոր գերագույն խորհրդի նշանակված հանդիպումն անգամ իշխանությունները չեղարկել են` հասկացնելով, որ նրա ներկայությունն այնտեղ անցանկալի է: Իսկ սպասվող սահմանադրական փոփոխություններով նրան ևս անգլիական հրաժեշտ կտան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: