Հայերեն   English   Русский  

Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» դափնեկիր


  
դիտումներ: 525

Փարիզում կայացավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

Մեսսին վեցերորդ անգամ է նվաճում «Ոսկե գնդակը»։ Սա բացարձակ ռեկորդ է։ 32-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնեց նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը։
Լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը․
1․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
2․ Վիրջիլ Վան Դայկ («Լիվերպուլ»)
3․ Քրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)
4․ Սադիո Մանե («Լիվերպուլ»)
5․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
6․ Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն»)
7․ Ալիսոն («Լիվերպուլ»)
8․ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
9․ Բերնարդո Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
10․ Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»)

Պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն ներկա չէր մրցանակաբաշխությանը:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: