Հայերեն   English   Русский  

Մեկ օրում ՀՀ-ում արձանագրվել է 25 ՃՏՊ, 40 մարդ վնասվածքներ է ստացել


  
դիտումներ: 1753

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 4-ական, յուրացման կամ վատնման՝ 3, գույքի դիտավորությամբ վնասման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրանյութի ապօրինի իրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի ապօրինի իրացման, պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու և վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: