Հայերեն   English   Русский  

Ինչի՞ համար են խրախուսում, որ գնա տունը նստի և գումարներ ստանա՞. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ անդամներին վաղաժամկետ թոշակի գնալու վերաբերյալ փաթեթին


  
դիտումներ: 232

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող նախագծին:

«Գեւորգ Պետրոսյանը ամբողջությամբ մեր կարծիքն արտահայտեց: Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են՝ մենք ձեզ գումար կվճարենք, որ դուք չաշխատելով դրանից կօգտվեք, եթե չէ, հունվարից հետո մենք դա չենք վճարելու, դա աբսուրդ է: Եթե մարդը հանցանք է կատարել, չի համապատասխանում աշխատանքին, թող հանեն, բայց այդպիսի առաջարկը աշխարհում ընդունված չի, չի կարելի: Ինչի՞ համար են խրախուսում, որ ինքը համաձայնի, գնա տունը նստի եւ գումարներ ստանա՞»,-ասաց Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, որը այս ճանապարհով լուծում են, Ծառուկյանն արձագանքեց. «Թող մեզ ցույց տան, որ ինչ-որ ճգնաժամ կա, լճացում կա, մենք էլ համաձայնենք, բայց նման բան չկա: Առանց աշխատելու համ թոշակն է տալիս, համ աշխատավարձը: Մենք դրան կողմնակից չենք լինելու: Իսկ դա կատարողներն էլ պետք է մտածեն, որ հետո դրա համար պատասխան են տալու»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: