Հայերեն   English   Русский  

Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում են


  
դիտումներ: 98

Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի եւ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆինլանդիայի Հանրապետություն:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ տարբեր գերատեսչությունների պետական պաշտոնյաների, բուհերի ու դպրոցների ներկայացուցիչների հետ:

Հայ խորհրդարանականներն այցելել են հայտնի Մերիլահթի հանրակրթական դպրոց, այնուհետեւ Հելսինկիի համալսարան: Նրանք շրջայց են կատարել ուսումնական հաստատություններում, ծանոթացել Ֆինլանդիայում կրթության գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, քննարկումներ ունեցել ոլորտի պատասխանատուների հետ:

Կրթության ոլորտի զարգացումը համարելով պետության զարգացման հիմնաքարային ուղղություն` պատգամավորները ձեռնամուխ են եղել աշխարհում լավագույններից մեկը համարվող ֆիննական կրթական համակարգին տեղում ծանոթանալու եւ լավագույն փորձը Հայաստանում ներդնելու աշխատանքին:

Հայ խորհրդարանականները երկօրյա այցով կլինեն նաեւ Շվեդիայի Թագավորությունում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: