Հայերեն   English   Русский  

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ


  
դիտումներ: 193

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի հրապարակած մեղադրական եզրակացության՝Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: