Հայերեն   English   Русский  

Մինչև 2023-ը Հայաստանի մանկապարտեզ չունեցող գյուղերի 70 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ. Սուրեն Պապիկյան


  
դիտումներ: 174

Կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված է, որ մինչեւ 2023 թվականը Հայաստանի մանկապարտեզ չունեցող գյուղերի 70 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արարատի մարզի Սիս գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի Սիս գյուղում նոր մանկապարտեզի կառուցմանը:

«Սիսում մանկապարտեզը նոր մոդել է, տիպային է, որը թույլ կտա հասկանալ, գնում ենք այս ճանապարհով, թե շարունակում ենք ավանդական բետոնե եւ քարե շենքերով»,-ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ այս մանկապարտեզի կառուցումը ամբողջությամբ կատարվել է բարերարի միջոցներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: