Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է ինքնարձակման մասին


  
դիտումներ: 422

Ադրբեջանի Միլլի մեջլիսը երեկ հատուկ նիստում հայտարարել է ինքնարձակման մասին: Օրենսդիր մարմնի պատգամավորների որոշումն ընդունվել է իշխող կուսակցության՝ երկրի ղեկավարի բարեփոխումների քաղաքականությանն օժանդակելու նպատակով խորհրդարանն արձակելու նախաձեռնությունից հետո:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստիի» թղթակիցը, խորհրդարանի հատուկ նիստը՝ Միլլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի գլխավորությամբ, տեղի է ունեցել երեկ: Օրակարգում եղել է օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության նախաձեռնությամբ:

Հարցը դրվել է քվեարկության: Պատգամավորները «կողմ» են քվեարկել, և ընդունվել է խորհրդարանն ինքնարձակվելու մասին որոշունմը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումն ընդունելու է նախագահը:

Ավելի վաղ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ է անցկացրել, որում պատգամավորներին հանձնարարվել է հանդես գալ խորհրդարանի արձակման նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ տվյալ որոշումն ընդունվել է պետության ղեկավարի՝ բարեփոխումներ և կադրային փոփոխություններ կատարելու քաղաքականությանն աջակցելու համար: «ՌԻԱ նովոստիի» աղբյուրը խորհրդարանից հայտնել էր, որ օրենսդիր մարմնի ինքնարձակման մասին որոշումն ընդունելու են երկուշաբթի հատուկ նիստում:

Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծ մասը պատկանում է իշխող կուսակցությանը: Հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային Ադրբեջանում 2020 թ. նոյեմբերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: