Հայերեն   English   Русский  

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջը


  
դիտումներ: 284

Այսօր`դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Երկու երկրների օրենսդիր մարմինների կրթության և մշակույթի պատասխանատուները քննարկել են հանձնաժողովների հարաբերությունների սերտացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: Հանձնաժողովների նախագահները պայմանավորվել են նաև եկող տարի ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետներին գործուղել Հելսինկի` ֆիննական փորձը Հայաստանի Ազգային ժողովում տեղայնացնելու նպատակով: Հանդիպմանը հետևել են քննարկումներ Էդուսկունտայի այլ պատգամավորների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: