Հայերեն   English   Русский  

Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում


  
դիտումներ: 1066

Նոյեմբերի 29-ին, ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում փայլեց Ավե Մարիայի կատարմամբ՝ ելույթ ունենալով ֆրանսիական խոշորագույն հիմնադրամ SECOURS CATHOLIQUE-ի համար Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը:

Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջև, միջազգային մամուլի կողմից «Ոսկե Ձայն» և «Օրհնյալ ձայն» մկտրված մաեստրոն զարմացրեց հանրությանը ` բացառիկ երաժշտականությամբ և հազվագյուտ վեհության բեմականությամբ: Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի մի արվեստ որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական Լա Վոչե ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը ՝ զուգորդվելով հստակ և ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, թույլ են տալիս Ռուբեն Էլբակյանին թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»:

Ռուբեն Էլբակյանի կողմից Ավե Մարիայի այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորեն մեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու-Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: