Հայերեն   English   Русский  

Երիտասարդ ուժերը ձգտելու են վերափոխել մեր կարծրատիպերի ավանդական Ադրբեջանը


  
դիտումներ: 372

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։ Նա գրում է․

Արդբեջանի քաղաքական վերնախավում ընթացող լրջագույն փոփոխությունները միայն Ալիևների և Փաշաևների միջև պայքարի ցուցիչ և արդյունք համարելը, կարծում եմ՝ ամենևին միանշանակ կերպով չէ, որ համապատասխանում է իրականությանը։

Ավելին, կարծում եմ՝ նման մոտեցումը չի արտացոլում գործընթացի ողջ խորքային բնույթը, որն, ըստ իս, հենց Իլհամ Ալիևի կողմից իրականացվող վերնախավային «սպիտակ հեղափոխություն» է, երբ նման փոփոխություններով, ըստ էության, վերևից արդիականացվում են Ադրբեջանի ավանդական քաղաքական համակարգը և այդ համակարգում կարծրացած վերնախավային հարաբերությունները, որոնք առաջացնում էին լրջագույն ռիսկայնություն դրանց հնարավոր ամբողջական փլուզման համար։

Մենք բավական լավ հարմարվել էինք, պատկերավոր ասած, «սպիտակամորուսների» գրեթե խորհրդային մեծադղորդությամբ չափազանց ծանր և դժվար աշխատող ադրբեջանական քաղաքական վերնախավին, ինչը մեզ զգալի առավելություն էր տալիս, մինչդեռ այժմ դրանում հայտնվել են երիտասարդ ուժեր, որոնք շատ ավելի շարժունակ և ստեղծագործ են լինելու՝ վերափոխելով կամ առնվազն ձգտելով վերափոխել նաև մեր կարծրատիպերի ավանդական Ադրբեջանը։

Լա՞վ է սա, թե՞ վատ, կախված է բացառապես մեր աշխատանքից։ Եթե չընկալենք և չվերլուծենք այդ երկրում սկիզբ առնող նոր իրակույթները և պատրաստ չլինենք համարժեք և անզուգաչափ արձագանքելու դրանց, ապա բախվելու ենք դժվարությունների, հակառակ պարագայում հաղթանակի դափնիները, անկասկած, կրկին մերն են լինելու։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: