Հայերեն   English   Русский  

​Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով 9 մարդ է զոհվել


  
դիտումներ: 136

«Թիսոյ» թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում զոհվածների թիվը հասել է 9-ի, երեկ հայտնում էին 2 հոգու մասին, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով CNN Philippines հեռուստակայանին և այլ լրատվամիջոցներին:

Երկուշաբթի ուշ երեկոյան «Թիսոյ» թայֆունը ներխուժեց Ֆիլիպինների տարածք Սորսոգոն շրջանում և տեղատարափ անձևներ բերեց Մանիլային: Ըստ Philippine Star թերթի տվյալների՝ թայֆունի պատճառով տարհանվածների թիվը երկրում գերազանցում է 225 հազարը:

Ըստ հանրային անվտանգության և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների՝ ընդհանուր ավելի քան 300 հազար մարդ ջրհեղեղի վտանգի տակ է, նրանցից 105 հազարին սպառնում է Մայոն հրաբխից զանգվածների հոսքը: Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, սպասվում է, որ թայֆունը կհեռանա Ֆիլիպինների տարածքից միայն վաղը՝ հինգշաբթի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: