Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է, որ Ռուսաստանը մասնակցի G7-ին


  
դիտումներ: 174

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել Է բանաձեւ, որում հանդես Է եկել «մեծ յոթնյակին» Ռուսաստանի մասնակցության դեմ: Այդ մասին տեղեկացնում Է «ՌԻԱ նովոստին»:

Փաստաթղթի օգտին քվեարկել Է Ներկայացուցիչների պալատի 339 անդամ, դեմ՝ 71:

Բանաձևում ամրագրված Է, որ Ռուսաստանը չպետք Է վերադառնա G7 «այնքան ժամանակ, քանի դեռ չի հարգում հարևանների տարածքային ամբողջականությունը և չի պահպանում ժողովրդավարական հասարակության չափանիշները»:

Փաստաթուղթը, սակայն, հանձնարարական բնույթ ունի:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խոստացել Էր Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա 2020 թ. Միացյալ Նահանգներում: Նրա խոսքով՝շատ միջազգային հարցեր իմաստ ունի քննարկել Մոսկվայի հետ:

Վլադիմիր Պուտինն էլ, իր հերթին, ասել է, որ Ռուսաստանը չի բացառում «Մեծ ութնյակի» ձևաչափի վերականգնումը, բայց դա ինքնանպատակ չէ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: