Հայերեն   English   Русский  

​Խորհրդային զինվորի աճյուն գերմանացի հեռուստամեկնաբանի վիլլայում


  
դիտումներ: 207

Խորհրդային զինվորի կմախքը գտել են Գերմանիայի արևելքում՝ Պոտսդամում՝ նշանավոր գերմանացի հեռուստամեկնաբան Գյունտեր Յաուխի առանձնատան տարածքում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Բիլդ» թերթին:

Կմախքը գտել են «Քելլերման» այգում շինարարական աշխատանքների ժամանակ: Այն մասին, որ ամենայն հավանականությամբ դա Կարմիր բանակի զինվորի կմախք է, վկայում են տեղում հայտնաբերված սաղավարտը և փամփուշտների պարկուճները: Զենք չեն գտել:

Պոտսդամի դատախազության կարգադրությամբ առաջիկա օրերին դատաբժշկական փորձագետները կուսումնասիրեն աճյունի մնացորդները և կփորձեն պարզել, թե ինչ հանգամանքներում է մարդը զոհվել: Երբ այդ աշխատանքն ավարտվի, ռուս զինվորին կթաղեն:

Պատմաբան Հաննես Վիտտենբերգի կարծիքով՝ խորհրդային զինծառայողը ամենայն հավանականությամբ զոհվել է 1945 թ. ապրիլին: Ըստ նրա, շատ բան է ասում այն հանգամանքը, որ զոհվածի զինակիցները ժամանակ չեն ունեցել, որպեսզի թաղեն ընկերոջը: Բացառված չէ, որ նրանք փայտե խաչ են դրել և վրան կախել սաղավարտը:

Պոտսդամի շրջանում 1945 թ. ապրիլի 24-30-ը Կարմիր բանակն առանձնապես ծանր մարտեր է մղել վերմախտի դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: