Հայերեն   English   Русский  

ՀՅԴ-ն փորձում են քաղաքականապես վերակենդանանալ, բայց վատնում է իր ունեցած վստահությունը․ Ալեն Սիմոնյան


  
դիտումներ: 82

Ոստիկանության գործողություններն համաչափ եմ համարում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Համարում եմ՝ ոստիկանության գործողություններն համաչափ, ինչ-որ տեղ գտնում եմ՝ մանկապարտեզային, որովհետև մարդկանց խնդրում են, բացատրում են այս 2 տասնյակ երիտասարդներին, որ ճանապարհը փակելը ճիշտ չի, բացում են ճանապարհը, նրանց չեն տանում ոստիկանություն, հետո էլի գալիս, էլի փակում, և նախկին իշխանավորներ գալիս են, այդ երիտասարդների ֆոնին փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել, իշխանությանը ինչ-որ բանի մեջ մեղադրելով, լավ էլի։ Երիտասարդներին հանել փողոց, սնել ինչ-որ գաղափարով, հետո գալ, այդ մարդկանց ֆոնին քաղաքական դիվիդենտներ փորձել հավաքել, ես դա համարում եմ․․․»,-նշեց նա։

Ալեն Սիմոնյանը ողջունեց իր գործընկերներ Անի Սամսոնյանի և Արման Աբովյանի կողմից Կենտրոնի բաժին այցելելը, իսկ թե ինչու ինքն էլ չէր գնացել բաժին, նա պատասխանեց․ «Ես վստահ էի, որ ոստիկանությունում օրինականության հետ որևէ խնդիր չի առաջանա։ Վստահ էի, որ 3 ժամը լրանալուն պես մեր երիտասարդները դուրս էին գալու, իսկ եթե ինչ-որ խնդիր լիներ, այն պետական պաշտոնյանին, ոստիկանին, որ իրեն թույլ կտար անհամաչափ ինչ-որ քայլ անել, ուժ կիրառել, ես կհետևեի, որ պատժվեր»։

Սիմոնյանը կարծում է, որ այս ակցիայով ՀՅԴ-ն փորձում է քաղաքականապես վերակենդանանալ․

«Վստահեցնում եմ, որ այդ գորճելաոճը մեր ժողովրդի մոտ որևէ աջակցություն չի գտնում, որովհետև չի կարելի դեմ տալ և գալ, ասել դե տեսաք՝ ինչ արեցին մեր երիտասարդները։ Փորձում են քաղաքականապես վերակենդանանալ, բայց վատնելու է իր ունեցած վստահությունը, որովհետև նման շինծու օրակարգերով, նման գործելաոճով որևէ բանի չեն հասնելու»։

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երիտասարդները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպելու նպատակ չեն ունեցել․ «Ակցիա ազատ են անել բոլորը, չեմ բացառում, որ մի օր էլ ես ակցիա անեմ որևէ նախկին քաղաքական գործչի հետ կապված ԱԺ դահլիճում կամ իր գրասենյակի դիմաց։ Այդ օրը երիտասարդների մոտ նպատակ չի եղել հանդիպել, նպատակ է եղել մտնել նախարարության շենք և այնտեղ ակցիա անցկացնել։ Երբ Դաշնակցական պաշտոնյաներները հեռախոսով բարձր կանգնում, ասում են՝ դե մարդ ուղարկեք, քիչ է մարդը, սաղ ծրագիրը պռավալ ա գնում, դա անելուց պիտի ուշադիր լինեն նման բան կազմակերպելուց»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: