Հայերեն   English   Русский  

Հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության ցուցահանդես` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում


  
դիտումներ: 790

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ իրականացրած «Հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության դասընթաց» ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը նվիրված է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան:

Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների գործնական ուսուցմանը և ոչ նյութական մշակութային ժառանգությանը ծանոթանալու միջոցով` ազատ ժամանցի և սոցիալականացման կազմակերպմանը:

Ծրագրի մասնակից 15 երիտասարդներ գիտելիքներ են ձեռք բերել ասեղնագործության և փայտի գեղարվեստական փորագրության արվեստի մասին, սովորել են ասեղնագործության և փորագրության տարբեր տեսակների միջոցով պատրաստել և ձևավորել դեկորատիվ-կիրառական առարկաներ:

«Հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության դասընթաց» ծրագիրը շարունակությունն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ իրականացված «Կավի արհեստանոց հաշմանդամություն ունեցող անձանց համար» (2017 թ.) և «Զարդատառերով փայտե իրերի պատրաստման արհեստանոց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար» (2018 թ.) ծրագրերի:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: