Հայերեն   English   Русский  

ՄԻԱՎ-ով ախտահարված շուրջ 8,1 մլն մարդ չգիտի իր կարգավիճակի մասին


  
դիտումներ: 170

ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուսով) ախտահարված շուրջ 8,1 մլն մարդ չգիտի իր կարգավիճակի մասին: ՄԻԱՎ-ի թեման իբրեւ խարան ընկալելու եւ խտրականության հանդեպ վախի պատճառով նրանք վախենում են հետազոտություն անցնել, դեկտեմբերի 4-ին ՏԱՍՍ-ում կայացած կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի խնդրով միացյալ ծրագրի (UNAIDS) տարածաշրջանային գրասենյակի ռազմավարական տեղեկատվության խորհրդական Լև Զոհրաբյանը:

«Այսօրվա դրությամբ, UNAIDS-ի տվյալներով՝ ՄԻԱՎ-ով ախտահարված 8,1 միլիոն մարդ չգիտի, որ կրում Է այդ վիրուսը: Ո՞րն Է խնդիրը: Խնդիրներից մեկն այն Է, որ, վախենալով խարանից եւ շրջապատողների եւ շատ հաճախ, դժբախտաբար, բուժաշխատողների դատապարտող պահվածքից, նրանք չեն գնում թեստավորման»,- ասել Է Զոհրաբյանը:

Նա հավելել Է, որ դա հանգեցնում Է այն բանին, որ վիրուսը շարունակում Է փոխանցվել, պացիենտի վիճակը վատթարանում Է, եւ դա ծանր բեռ Է դառնում կոնկրետ երկրի բյուջեի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: