Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «ԿամԱԶների» և շենքի շինթուլտվության հարցին


  
դիտումներ: 178

Հետևյալ օրինակը բերեմ, երբ որ քաղաքում բնական աղետ է, և օրինակ ինչ–որ մեկն առաջարկում է այդ բնական աղետը հաղթահարելու հաղթահարելու գործում աջակցել, շատ տրամաբանական կլինի, որ որեւէ օգնություն մերժվի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կոռուպցիոն ռիսկեր կան Երևանին Սամվել Ալեքսանյանի կողմից «ԿամԱԶներ» նվիրելու գործընթացում։

«Կարծում եմ, որ այն իրավիճակը, որը աղբի հետ կապված կար, դա, ըստ էության, բնական աղետի նման բան էր Երևան քաղաքում։Դա նույնն է, որ եթե ջրհեղեղ լիներ եւ ինչ–որ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր եւ ասեին, գիտեք, եկեք կողմնորոշվենք։ Չկա այդպիսի բան ընդհանրապես աշխարհում։ Հիմա հարցի երկրորդ կողմը, կա արդյոք այստեղ մտահոգություն, որ կարող է լինել կոռուպցիոն երեւույթ, շահերի բախում եւ այլն։ Այս վերջին օրերին, երբ շատ քննարկվեց Սամվել Ալեքսանյանի թեման, ես տեղեկություններ պահանջեցի, եւ պարզվեց, որ այդ նվիրատվությունից հետո կոնկրետ նրան պատկանող ընկերություններից մեկի նվիրատվությունից առաջ էլ հետո էլ ...Ինչ է տեղի ունեցել, մի սեփականաշնորհված մանկապարտեզ Երևանի քաղաքապետարանը հետ է վերցրել եւ վերադարձրել է համայնքին։ Երկրորդ օրինակը, նրա ընտանիքին պատկանող մի շինարարություն, շինարարության կապակցությամբ, Երևանի քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել։ Օպերայի շրջակայքում նույն մարդը ուներ սրճարան, որը ապամոնտաժված սրճարանների թվում է։ Իսկ ընդհանուր առմամբ, մտահոգություն կարող է լինել հետեւյալի վերաբերյալ, որ այս հարաբերությունները մենք կարիք ունենք ավելի լայն համատեքստում հասկանալ, եւ հասկանալ, թե ինչպես են կարգավորվում աշխարհի խոշոր քաղաքներում այս կարգի հարաբերությունները, եւ գուցե անհրաժեշտ է նման դեպքերին եւ իրավիճակներին տալ կոնկրետ իրավական կարգավորումներ»,– ասաց վարչապետը։

Անդրադառնալով Երևանի կենտրոնում Աբովյան 5 հասցեում 22 հարկանի շենք կառուցելու թույլտվությանը, վարչապետն ասաց. «Եկեք նայենք նույն այն օրինակը, երբ որ Երևանի քաղաքապետարանում օրինակ շինթույլտվությունների հետ կապված միշտ կա սուբյետկիվիզմի գործոն։ Մարդը գալիս ասում է, որ ուզում է այստեղ 22 հարկանի շենք կառուցել, բայց քաղաքը մտածում է, որ շենքը պետք է 10 հարկանի լինի, բայց սկզբունքորեն արգելք չկա օրենսդրական, ճարտարապետական, որ լինի 22 հարկանի լինի շենքը, բայց քաղաքն ասում է, որ կարող է թույլտվություն տալ, որ այստեղ 10 հարկանի շենք լինի, այս տարածքում կոյուղին, աղբահանությունը, էլեկտրականությունը նախատեսված է այդ կարգի ինֆրաստրուկտուրայի համար, եթե դուք հիմա նախատեսվածից կրկնակի ավել կառուցեք՝ քաղաքը պետք է ծախս անի, կոյուղի փոխի, ենթակառուցվածքը փոխի, տրանսպորտային համակարգի համար է խնդիր դառնում, եւ, օրինակ, կառուցապատողն ասում է, ես իմ հաշվին փող կծախսեմ այդ ինֆրաստրուկտուրաները կփոխեմ, որպեսզի քաղաքի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն չլինի։ Կամ ավել աղբ եք տանելու ձեր ռազմավարությունից դուրս, ես աղբահանության համակարգում էլ էդքան ներդրում կանեմ, որպեսզի էս իմ ավել կառուցածը պռոբլեմ չդառնա քաղաքի համար, դա այն դեպքում երբ քաղաքաշինական նորմերի ու ճարտարապետական տեսքի հետ պռոբլեմներ չկան։ Եւ հիմա այստեղ շատ կոնկրետ տրամանաբանական իրավիճակ է, եւ այստեղ շատ բազմակողմ շահերի բախում կա, քաղաքը մի դեպքում շահագրգռված չէ, բայց մյուս դեպքում անընդհատ ասում ենք ներդրումներ լինեն։ Եւ այս շղթայի մեջ կարող են լինել որոշ պայմանավորվածություններ, ուրիշ բան, որ մեր տեսակետն այն է, որ այդ ամեն ինչը դե–յուրե ձեւակերպվի, որպեսզի հայեցողության սահմանները, ինչպես ասում են կոռուպցիոն ռիսկեր մենք կարողանանք կառավարել, առաջնային լինի հանրային եւ ոչ թե ինչ–որ մարդկանց անձնական շահը եւ քմահաճույքը»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: