Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն ընդունեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը


  
դիտումներ: 108

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, 91 կողմ և 18 դեմ ձայներով ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում այն ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Առաջարկում ենք անցումային դրույթներով սահմանված օրենքի գործունեության ժամկետը փոփոխել, օրենքի սահմանափակ գործունեության ժամկետը երկարացնել՝ 2020 թ. հունվարի 1-ից այն տեղափոխելով 2022թ. հունվարի 1, այսինքն՝ 2020 և 2021թթ. նույնպես ֆինանսական համահարթեցման մասին օրենքը կիրարկել սահմանափակ տարբերակով: Սահմանափակ՝ այն իմաստով, որ առկա ռեսուրսը՝ օրենքով սահմանված ֆինանսական համահարթեցման տրամադրվող շուրջ 55,3 մլրդ դրամը բաշխել այն սկզբունքով, ինչ արել ենք նախորդ տարիներին»,- նշեց Տերտերյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում ընդունվել է 85 կողմ և 13դեմ ձայներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: