Հայերեն   English   Русский  

«Երբեմն մեր կուսակցության անդամներն են այնպիսի բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու....». Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը


  
դիտումներ: 45

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ինքը գրառում էր արել, որ պետք է ազատվել ժանգոտած ու անպետք մետաղի ջարդոնից, շատ հետաքրքիր արձագանք է ստացել.

«Ասում են՝ փաստորեն դուք պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Որ այդ մետաղը ընկած ժանգոտում է, ոչ մի կոպեկի օգուտ չի բերել այդ մարդուն, ոչինչ, որ երեխաներ են բարձրացել ընկել, ոչինչ: Ու էստեղ էլի գալիս է ներքաղաքական դավադրությունը, որ փաստորեն հեղափոխությունը նրա համար էր, որ այդ ժեշտի կուզովները նախկին ռեժիմի շահերին ծառայեցնեն: Խելագարվելու բան է: Ես չեմ թաքցնի, երբեմն մեր կուսակցության անդամներ, երբեմն ԱԺ պատգամավորներ են սենց բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու...»,-ասաց Փաշինյանն ու չկարողանալով զսպել ծիծաղը հավելեց. «Դրա համար մեր անվտանգությունը պատուհաններն այնպես է դասավորել, որ չեն բացվում 1-2 նման փորձից հետո: Հիմա էլ տակը ցանցեր են ուզում դնեն»:

Փաշինյանն ընդծեց, որ այստեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց է լուծվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: