Էյֆելյան աշտարակը փակվել Է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով
«Ազգային գործադուլի պատճառով աշտարակը հինգշաբթի օրը փակ Է այցելության համար»,-նշվում Է գրառման մեջ: Համընդհանուր գործադուլը կազմակերպված Է 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմներ վերացնելու կառավարության պլանների կապակցությամբ, որոնց շնորհիվ առանձին ճյուղերի աշխատողներ, այդ թվում՝ երկաթուղայինները, Էներգետիկները, իրավաբաններր եւ Փարիզի օպերայի աշխատողները կարող են թոշակի անցնել ավելի շուտ եւ ընդսմին ավելի շատ ստանալ: Նաեւ բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար նախատեսված Է կենսաթոշակային մուծումների ժամանակաշրջանի երկարացում: Կառավարությունը նման միջոցների Է դիմել կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման բազմամիլիարդանոց դեֆիցիտից խուսափելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: