Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը


  
դիտումներ: 106

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է բացառել Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավել ջրառի հնարավորությունը:

Ներկայում համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խմ առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո գրեթե ամեն տարի կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խմ ջուր է վերցվել: Պատգամավորն առաջարկում է, որ 170 մլն խմ-ն լինի վերին սահման, կառավարության կողմից դրանից ավել ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին: Կարապետյանը շեշտել էր՝ Սևանա լիճը չեն կարող դիտարկել միայն որպես ջրի պաշար:

Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենքի նախագծում փոփոխություն է կատարվել, ըստ որի, եթե կառավարությունը երաշտ կհայտարարի, ապա կկարողանա նշված քանակից ավելի ջրառ կատարել Սևանա լճից:

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում ստացել էր 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: