Հայերեն   English   Русский  

10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել. նրան տեղափոխել են հիվանդանոց


  
դիտումներ: 88

Ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

Ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով:

Օրերս հերթական դեպքն է գրանցվել: 10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել: Տեղափոխվելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ երեխան վիրահատվել է՝ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են, մյուս մատները բժիշկներին հաջողվել է պահպանել:

Ցավոք, ծնողները, մտածելով, որ երեխան չվնասվի, իրենք են բռնում երկար «սալյուտները», երեխային էլ կանչում են, որ ներքևի հատվածից բռնի: Ստացվում է՝ ընտանիքով են վնասվում: Դրանք ձեռքով ընդհանրապես չի կարելի բռնել, հողի մեջ են դնում, հետո նոր կիրառում են»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը:

Տղայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: