Հայերեն   English   Русский  

Եթե փոխվարչապետ Ավինյանը բողոք-նամակի մասին անկեղծորեն է ասել ,, կարող է շատ հստակ հանձնարարականներ տա իրավապահ մարմիններին


  
դիտումներ: 110

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանին «Երկրի հարցը» հաղորդմանը երեկ Աննա Իսրայելյանը (Anna Israelyan) հարցրեց նաև վարչապետին,

կառավարությանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հղված բողոքներում նրա պաշտոնավարման շրջանին վերաբերող մեղադրանքի մասին, ինչին ի պատասխան Պետրոսյանն (Sarhat Petrosyan) ասաց.

«Կադաստրի կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դեռ մի բան էլ խնայել ենք, և կարծում եմ, որ մեր որոշումները եղել են ճիշտ և ժամանակին։ Ինչ վերաբերում է մյուս բողոքին, եթե փոխվարչապետ Ավինյանը բողոք-նամակի մասին անկեղծորեն է ասել և ոչ թե դրանով ինձ վախեցնելու համար, կարող է շատ հստակ հանձնարարականներ տա իրավապահ մարմիններին, թող ստուգեն, որևէ խնդիր չունեմ, սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: