Հայերեն   English   Русский  

Տեղի կունենա «Անձնազոհ սեր» ներկայացման պրեմիերան


  
դիտումներ: 973

Դեկտեմբերի 9-ին ժամը 18:30-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական թատերախմբի Կառլո Գոցցիի «Ագռավը» պիեսի հիման վրա բեմականացված «Անձնազոհ սեր» ներկայացման պրեմիերան:

Կախարդական հեքիաթի շունչ ունեցող դեպքերը պատմում են այն մասին, թե ինչպես Միլլոն թագավորը որսի ժամանակ անտառում մի Ագռավի է նետահարում, որն ընկնում է սպիտակ մարմար քարի վրա և «հոգին ավանդում»: Հանկարծ մի «ժանտ մարդակեր» անիծում է Միլլոն թագավորին, որ նա տառապի այնքան ժամանակ, մինչև աշխարհում չգտնվի մի գեղեցկուհի, որ ճերմակ լինի մարմարի նման և ամուսնանա Միլլոնի հետ...

Տևողությունը 1 ժամ է։ Միջոցառման լեզուն՝ հայերեն։ Ներկայացման մուտքն ազատ է:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներառական թատերախումբը գործում է 1997 թվականից և ավելի քան երկու տասնամյակ դրական վերաբերմունք է ձևավորմ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ և խթանում նրանց սոցիալական ներառումը: Մինչ օրս թատերախումբը բեմականացրել է 25 ներկայացում և 250-ից ավելի ելույթներով հանդես է եկել մայրաքաղաքի և մարզերի տարբեր բեմահարթակներում, դպրոցներում, համալսարաններում, մշակութային կենտրոններում, ինչպես նաև հյուրախաղերով հանդես է եկել Թբիլիսիում և Ստամբուլում: Փոքրիկ դերասանները Երևանի տարբեր հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներն են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: