Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին. տուժածներ չկան


  
դիտումներ: 306

Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Երվանդ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: