Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց


  
դիտումներ: 348

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը 77 կողմ, 37 դեմ ձայներով ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը:

Քվեարկությունից հետո քվեարկության արդյունքներն արձանագրող լուսատախտակին ցույց տրվեց 69 կողմ ձայն, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ բյուջեի նախագծին կողմ քվեարկության մասին հայտնել են գործուղման մեջ գտնվող պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Եղոյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Մխիթար Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը. նրանց ձայները ևս գումարվեցին կողմ քվեարկած պատգամավորների ձայներին:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Դեկտեմբերի 5 և 6-ին խորհրդարանում ընթացող քննարկմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները:

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում պետական բյուջեի նախագծի քննարկումը մեկնարկել էր նոյեմբերի 13-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: